Եվրոպան դիտարկում ենք որպես կարևորագույն ուղղություն. Արցախի նախագահի մամուլի խոսնակ
Քաղաքական
20:12 02/10/2013

Եվրոպան դիտարկում ենք որպես կարևորագույն ուղղություն. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Արցախի պետականաշինության տեսլականում կա հիմնարար գաղափար, որ պիտի լավ հարաբերություններ պահպանել բոլոր կարևորագույն պետությունների հետ` մանավանդ, որ կա մեծ հայկական սփյուռք: Այս մասին Panorama.am-ին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ու հավելեց, որ այս առումով չափազանց կարևոր են նաև հարաբերությունները և դրանց զարգացումը Եվրոպայի հետ, ինչին այսօր ԵԽԽՎ-ում իր ելույթում անդրադարձել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դրանք քաղաքակիրթ, զարգացած երկրներ են, և մենք ունենք բազմաթիվ կապեր: Մեր հիմանական մոտեցումը և-և տարբերակն է, այսինքն` և Եվրոպա, և Ամերիկա, և Ռուսաստան, և Չինաստան, այլ պետություններ: Մենք չենք առաջնորդվում կամ-կամ տարբերակով: Ուրիշ տարբերակ չունենք, քանի որ ունենք սփյուռք, այդ սփյուռքն ապրում է տարբեր պետություններում, որոնց շահերը երբեն բախվում են: Եվրոպան մեզ համար դիտարկում ենք որպես կարևորագույն ուղղություն և ամեն ինչ անում ենք, որ կապերն ամրապնդենք»,- ասաց նա:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի` Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի մասին հայտարարությանը, Դավիթ Բաբայանը նկատեց, որ հստակ ուղերձներ կային, որ միջազգային հանրությունը պետք է անպայման հաշվի առնի. «Հատկապես այն պարագայում, որ Ադրբեջանի իշխանությունները թունավորում են սեփական ժողովրդին: Ճիշտ է նախագահը լավատես է այս տեսանկյունից, ասում է` ողջ ժողովուրդը չի կարող այդ ատելությամբ լցվել, կան մարդիկ, որոնք չեն կիսում նման տրամադրությունները»:

Նա ընդգծեց, որ Եվրոպական պետությունները պետք է այս ամենը հաշվի առնեն և համապատասխան քայլեր ձեռնարկեն: Արցախի նախագահի մամուլի խոսնակը որպես միջոց տեսում է Արցախի հետ կապերի ամրապնդումը:

«Ադրբեջանը կտեսնի, որ Արցախի պես ժողովրդավարական պետության հետ կապերը հաստատվել և զարգացել են, իսկ ինքը գնալով դեպի ֆաշիզմ, ,եկուսացել է  միջազգային հանրությունից»,- ասաց Դավիթ Բաբայանը:

 

Նախորդիվ`

Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս. Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում

Սերժ Սարգսյան. Կոնֆլիկտի պատճառով իրենց բնակավայրերը լքած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ

Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ստորագրել Կազանում ներկայացված փաստաթուղթը

 

Placeholder
Եվրոպան դիտարկում ենք որպես կարևորագույն ուղղություն. Արցախի նախագահի մամուլի խոսնակ