Կալամանով. Մաքսային միությանը անդամակցությունը չի կարող որևէ կերպ սահմանափակել որևէ  երկրի ինքիշխանություն
Քաղաքական
14:29 03/10/2013

Կալամանով. Մաքսային միությանը անդամակցությունը չի կարող որևէ կերպ սահմանափակել որևէ երկրի ինքիշխանություն

 Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ձեռնտու կլինի թե՛ Հայաստանին և թե՛ Ռուսաստանին: Երևանում անցկացված ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Գեորգի Կալամանովը:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի համար ձեռնտու կլինի Մաքսային միությանը անդամակցությունը: Զուտ առևտրատնտեսական առումով, ես կարծում եմ, որ ազատ առևտրի գործիքակազմի տիրապետելը միշտապես ձեռնտու է: Առկա է ազատ առևտրի գոտի, ռեժիմ: Կան նաև պատմականորեն ձևավորված առևտրային հարաբերություններ, որոնք ցանակացած երկրի ձեռնտու են»,- նշեց Գ. Կալամանովը:

Բանախոսը Հայաստանի`Մաքսային միությանը անդակակցության հարցը, համեմատեց ՌԴ-ի` Առևտրի միջազգային կազմակերպությանը անդամակցելու հարցի հետ:

«Դա, մշտապես հնչող և շատ հռետորական հարց է` ձեռնտո՞ւ է դա, թե՞ ոչ: Իմ կարծիքով, գլոբալ խաղացողի դերում հանդես գալը, ազատ առևտրի գոտի ձևավորող միավորմանը անդամակցելը մշտապես ձեռնտու է: Թե՛ Հայաստանը և թե՛ ՌԴ-ն կարող են օգուտ քաղել այս որոշումից»,- ասաց Գ.Կալամանովը:

Բանախոսը նշեց, որ Մաքսային միությանը անդամակցությունը չի կարող որևէ կերպ սահմանափակել որևէ երկրի ինքիշխանությունը:

Բանախոսը հույս հայտնեց, որ մինչև 2014 թ հնարավոր կլինի ավարտին հասցնել կառույցին Հայաստանի անդամակցության գործընթացը:

«Վերջին շրջանում մշակվել են Մաքսային միության շրջանակներում համագործակցության մեխանիզմները: Անշուշտ միավորումը գործընթաց է, իսկ համաձայնագրերը բավականին շատ են: Սակայն, ես կարծում եմ, որ հնարավոր է արագացված կերպով իրականացնել Հայաստանի անդամակցությունը»,- ասաց Գ.Կալամանովը:

Բանախոսը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ինչպես կանդրադառնա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հարցի վրա այն իրողությունը, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն արդեն իսկ գտնվում են միևնույն տնտեսական տարածքում:

«Առկա են բազմաթիվ պայմանագրեր, որոնցից յուրաքանչյուրի մասով անհրաժեշտ է գալ ընդհանուր հայտարարի»,- ասաց Գեորգի Կալամանովը:

Placeholder
Կալամանով. Մաքսային միությանը անդամակցությունը չի կարող որևէ կերպ սահմանափակել որևէ երկրի ինքիշխանություն