«Մեր Արցախը»` Փարիզում
Մշակույթ
10:40 04/10/2013

«Մեր Արցախը»` Փարիզում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Փարիզի «Club de l՝étoile» հեղինակավոր ակումբում տեղի է  ունեցել «Մեր Արցախը» ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառման առիթով Փարիզ էր ժամանել ֆիլմի հեղինակ, լրագրող Արտակ Հերիքյանը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, վավերագրական այս ֆիլմը ներկայացնում է ԼՂՀ-ում տարբեր բնագավառներում գրանցված ձեռքբերումները: Ֆիլմի հերոսները Արցախի հասարակ բնակիչներն են, ովքեր ձգտում են վերականգնել իրենց երկիրը` ապահովելով նրա տնտեսական, մշակութային և սոցիալական զարգացումը:

Ցուցադրության ավարտին Արտակ Հերիքյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Խոսվել է նաև ֆիլմը նկարահանելուց հետո Արցախում արձանագրված դրական փոփոխությունների մասին, ինչը վկայում է երկրի զարգացման կայուն և արագ տեմպերի մասին:

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ, լրագրողներ, Ֆրանսիայի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:

Նախորդող հրապարակում`
Մարսելում նշվել է ԼՂՀ անկախության 22 ամյակը

Placeholder
«Մեր Արցախը»` Փարիզում