Վահան Հարությունյան. «Էյր Արմենիա»-ն շուտով ևս երկու օդանավ ձեռք կբերի
Տնտեսություն
14:10 05/10/2013

Վահան Հարությունյան. «Էյր Արմենիա»-ն շուտով ևս երկու օդանավ ձեռք կբերի

«Էյր Արմենիա» ընկերությունն առաջիկայում ևս երկու օդանավ ձեռք կբերի:

«Ստորգրված են պայմանագրեր, և մոտ ժամանակներս ակնկալվում է ևս երկու օդանավերի ժամանումը»,-Panorama.am-ին այս մասին հայտնեց ընկերության համասեփականատեր Վահան Հարությունյանը:

Նա հաստատեց տեղեկությունները, որ ընկերության վարձակալած օդանավերից մեկը` Boeing 737 արդեն ժամանել է Երևան: Վարձակալման մանրամասները ընկերության համասեփականատերը չհրապարակեց` առևտրային գաղտնիք են:

«Չվերթները իրականացվելու են ձմեռային չվացուցակի առաջին օրվանից՝ հոկտեմբերի 27-ից: Առաջին կանոնավոր չվերթն իրականացվելու է Մոսկվայի ուղղությամբ»,-ասաց Վ. Հարությունյանը, ավելացնելով, որ մյուս ուղղություններով չվերթների մեկնարկի մասին իրենք կհայտարարեն:

Հիշեցնենք, որ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը թույլտվություն էր տրամադրել այս ընկերությանը մի քանի ուղղություններով` Մոսկվա, Սոչի, Սամարա, Ռոստով, Կրասնոդար և Սանկտ Պետերբուրգ չվերթներ իրկանացնելու համար:

Նախորդող հրապարակում`

«Էյր Արմենիա»-ն դեպի Մոսկվա չվերթները կսկսի հոկտեմբերի 27-ից
 

 

Placeholder
Վահան Հարությունյան. «Էյր Արմենիա»-ն շուտով ևս երկու օդանավ ձեռք կբերի