Համաներմամբ ազատվող դեռ չի եղել
Օրվա մամուլ
09:31 05/10/2013

Համաներմամբ ազատվող դեռ չի եղել

 Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ նախարարությունը երեկվա դրությամբ Աժ-ի ընդունած համաներման որոշումը չէր ստացել:

Ուստի, ըստ Ղլեչյանի, երեկ ՔԿՀ-ներից ոչ մի դատապարտյալ համաներմամբ ազատ չի արձակվել և գործընթացը կսկսվի մյուս շաբաթ: «Փոխարենը, երեկ դատարանի դահլիճից դատավճռով համաներմամբ ազատ են արձակվել խուլիգանության մեջ մեղադրվող 17-ամյա Գևորգ Սերոբյանը և նրա երկու ընկերները»: Այս մասին էլ թերթին հայտնել է նրանց պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Placeholder
Համաներմամբ ազատվող դեռ չի եղել