Սիրունյան. Վարդան Սեդրակյանը շարունակում է գտնվել ԿԳԲ-ի պադվալում
Օրվա մամուլ
09:33 05/10/2013

Սիրունյան. Վարդան Սեդրակյանը շարունակում է գտնվել ԿԳԲ-ի պադվալում

 ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը շարունակում է գտնվել «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի պադվալում): Այս մասին երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին ասել է Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:

Նա նաև նշել է, որ ստացել են Վ. Սեդրակյանի գործով դատավճիռը, սակայն դեռ վերաքննիչ բողոքը չեն կազմել: Նշենք նաև, որ Ա. Սիրունյանը տեղեկացրել էր, որ դատարանի վճիռը բողոքարկելու էր ՀՀ վերաքննիչ դատարան, իսկ եթե վճիռը չբեկանվի, դիմելու են նաև մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ Վ. Սեդրակյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել` քաղաքական գործչի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Placeholder
Սիրունյան. Վարդան Սեդրակյանը շարունակում է գտնվել ԿԳԲ-ի պադվալում