Մարգար Օհանյանն ազատության մեջ է
Իրավունք
11:28 08/10/2013

Մարգար Օհանյանն ազատության մեջ է

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը քիչ առաջ համաներմամբ ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Ինչպես փոխանցում է  Օհանյանին ազատության մեջ դիմավորած Panorama.am-ի թղթակիցը, նա հրաժարվել է  պատասխանել լրագրողների հարցերին, ասաց, շտապում է  հարազատների մոտ, կարոտել է նրանց:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նախորդ տարվա մայիսին Մ. Օհանյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման:

Մարգար Օհանյանը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել էր 6 տարի ազատազրկման:

 Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար,  որ նա` աշխատելով որպես ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորությունները, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է իրեն վստահված, ճանապարհային ոստիկանությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում:

Placeholder
Մարգար Օհանյանն ազատության մեջ է