Մայնի Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում  ներկայացված են նաև հայերեն գրքեր
Մշակույթ
14:11 09/10/2013

Մայնի Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում ներկայացված են նաև հայերեն գրքեր

Նախօրիեն Մայնի Ֆրանկֆուրտում 65-րդ անգամ աշխատանքներ է սկսել աշխարհում գրքի ամենամեծ տոնավաճառը: 100 երկրից 7,3 հազար ցուցադրողներ ներկայացրել են իրենց արտադրանքը: Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ Հայաստանը նույնպես մասնակցում է տոնավաճառին: Նա հայտնեց, որ մշակույթի նախարարության պատվիրակությունն արդեն այնտեղ է, ներկայացված է գեղարվեստական, հանրամատչելի, մանկական, ալբոմային և այլ գրականություն:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տեղեկացմամբ, տոնավաճառի կազմակերպիչները սպասում են, որ այս տարի տոնավաճառ կայցելի մոտ 280 հազար մարդ: Կազմակերպիչները չեն կասկածում, որ ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ուշադրության կենտրոնում է լինելու էլեկտրոնային գիրքն ու անալոգային նյութերի թվայնացման մեթոդները:

Տոնավաճառը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 13-ը:

Մայնի Ֆրանկֆուրտում առաջին անգամ գրքի տոնավաճառն անցկացվել է 1949 թ. սեպտեմբերին: Այդ ժամանակ գերմանացի 205 հրատակիչներ ներկայացրել են իրենց արտադրանքը:

Placeholder
Մայնի Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում ներկայացված են նաև հայերեն գրքեր