ՀՅԴ-ում կրքերը չեն հանդարտվում
Օրվա մամուլ
09:33 09/10/2013

ՀՅԴ-ում կրքերը չեն հանդարտվում

«Կրքերը ՀՅԴ-ում, մասնավորապես Երևանի կոմիտեում, չեն հանդարտվում: Այստեղ պատրաստվում են մինչև հոկտեմբերի վերջ ժողով հրավիրել` ՀՅԴ վերնախավում փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու համար: Բանն այն է, որ Երևանի կոմիտեն ամենաընդդիմադիրն է համարվում և ինչպես ասաց հավատարիմ ընկերներից մեկը, «ամենաշատն է տուժել ընկեր Հրանտի վարած քաղաքականությունից»:

«Հրապարակ»-ի տեղեկություններով, հիմնական դժգոհությունն առնչվում է կոմիտեի ընտրություններին, որտեղ սովորաբար ընտրվում են ընկեր Հրանտի մարդիկ, առավելապես պարսկահայեր, ինչն էլ տեղացիներին` երևանցիներին դուր չի գալիս: Սակայն մտավախությունը, որ քվորում չեն ունենա, վերջիններիս ստիպել է ոչ թե ժողով, այլ ընկերական հավաք անել` շոշափելու շարքերի տրամադրությունը:

Placeholder
ՀՅԴ-ում կրքերը չեն հանդարտվում