Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը արձակուրդից չի վերադառնա
Օրվա մամուլ
09:48 09/10/2013

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը արձակուրդից չի վերադառնա

«Ժողովուրդ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ կարճատև արձակուրդ է վերցրել, որից, ըստ ամենայնի, այլևս չի վերադառնա:

Դատական կարգադրիչների և դեպարտամենտի վերջին աղմկահարույց գործերից հետո Մկրտումյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ լուծված է: Ավելին, թերթի տեղեկություններով՝ այդ գործերով քննությունն ինտենսիվ կերպով շարունակվում է, և դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին առայժմ չեն կալանավորում, քանզի թելերը, կարծես թե, տանում են դեպի Մկրտումյան:
Թերթը նշում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահի ամենահավանական թեկնածուն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է:

Placeholder
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը արձակուրդից չի վերադառնա