Դավիթ Սարգսյանը կմասնակցի ԱՄՀ-ի և ՀԲ-ի տարեկան համաժողովի աշխատանքներին
Տնտեսություն
11:00 09/10/2013

Դավիթ Սարգսյանը կմասնակցի ԱՄՀ-ի և ՀԲ-ի տարեկան համաժողովի աշխատանքներին

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:

Հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և  Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարիչը, Վաշինգտոնում նաև մի շարք հանդիպումներ կունենա հիմնադրամի փոխնախագահի, ԱՄՀ-ի գործադիր տնօրենի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի և այլ պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ: Նախարարը Վաշինգտոնում կմասնակցի նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ղեկավարների ու ֆինանսների նախարարների հանդիպմանը:

 

Placeholder
Դավիթ Սարգսյանը կմասնակցի ԱՄՀ-ի և ՀԲ-ի տարեկան համաժողովի աշխատանքներին