Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոստիկանության բաժնի պետն աշխատողներ է գրանցել, բայց աշխատավարձն ինքն է ստացել
«Օրերս աշխատանքից ազատվել է ոստիկանության պահպանության վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանը և ուղարկվել կադրային ռեզերվ: Ասում են` բացահայտվել է, որ նա գրանցել է աշխատողներ, բայց աշխատավարձն ինքն է ստացել:
Քեհեյանը ձգտում էր վարչության պետի պաշտոնին, բայց դա անմատչելի է, քանի որ բաղձալի պաշտոնը զբաղեցնում է Գասպարյանի մտերիմը: Համակարգում խոսում են, որ հնարավոր է առաջիկայում Քեհեյանի գործը հայտնվի ոստիկանության ներքին անվտանգության վարչության ուշադրության կենտրոնում»,-գրել է «Հրապարակ»-ը: