Սասուն Միքայելյանը նոր ընդդիմադիր ուժ է ձևավորում
Օրվա մամուլ
09:46 10/10/2013

Սասուն Միքայելյանը նոր ընդդիմադիր ուժ է ձևավորում

Հայաստանում շուտով կձևավորվի ընդդիմադիր մի նոր ուժ: «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ձևավորվելիք նոր ուժը շուտով հրապարակային է դարձնելու իր գործունեությունը:

Հարցին, թե ովքեր են լինելու այդ ուժի ներկայացուցիչները, և ինչ նպատակի համար է այն ծնվում, Միքայելյանը պատասխանել է. «Նոր ուժը, ըստ էության, արդեն ձևավորվել է, որի հանդես գալ՝ իր կազմով ժողովրդի առջև, ժամանակի հարց է»:

Դիտարկմանը, թե Հայաստանում քաղաքական ու հասարակական ուժերի պակաս չկա, ի՞նչ բաց կա, որ պետք է լրացնի այդ նոր ձևավորվելիք ուժը, Միքայելյանը բացատրել է. «Մենք չենք ներկայանում կամ համալրում ևս մեկով ավելանալու համար, այլ գալիս ենք լրացնելու այն բացթողումները, որոնք մեր ժողովրդին ու երկիրը հասցրել են այս վիճակին»:

Placeholder
Սասուն Միքայելյանը նոր ընդդիմադիր ուժ է ձևավորում