Կարսի հայկական Մրեն տաճարը` վտանգված հուշարձանների ցանկում (լուսանկարներ)
Քաղաքական
17:15 10/10/2013

Կարսի հայկական Մրեն տաճարը` վտանգված հուշարձանների ցանկում (լուսանկարներ)

 «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը» (World Monuments Fund) վտանգված հուշարձանների ցուցակի մեջ այս տարի Թուրքիայից ներառել է Կարսի հայկական Մրենի տաճարը, որը կառուցվել է իշխան Դավիթ Սահառունու կողմից 639-640 թվականներին: Այն գմբեթավոր բազիլիկ տիպի հայկական եկեղեցի է` 20մ լայնությամբ և 30մ երկարությամբ:

Ինչպես հայտնում է «Ermenihaber»-ը, թուրքական լրատվամիջոցների մի մասը, լուսաբանելով այս իրադարձությունը, խուսափում են նշել է եկեղեցու հայապատկան լինելու հանգամանքը:

Այն տարածքը, որտեղ գտնվում է տաճարը, ըստ «Հաբեր 3» թուրքական կայքի, այժմ ռազմականացված գոտի է և մուտքի համար պահանջվում է իշխանությունների թույլտվությունը:

Սկսյալ 1996 թվականից նշյալ հիմնադրամը 2 տարին մեկ դիտարկում է անցկացնում` պարզելու, թե մշակութային արժեք ունեցող հուշարձաններից որոնք են ինչ-ինչ պատճառներով հայտնվել վտանգի տակ:

Մրեն տաճարի հարավային ճակատամասը վերջերս փլուզվել է: Փորձագետների գնահատմամբ` եկեղեցին այժմ գտնվում է ծայրաստիճան վատթար վիճակում և ունի պահպանության հատուկ կարիք:

Placeholder
Կարսի հայկական Մրեն տաճարը` վտանգված հուշարձանների ցանկում (լուսանկարներ)