Գրականության Նոբելյան մրցանակը հանձնվել է կանադուհի Էլիս Մունրոյին
Մշակույթ
17:18 10/10/2013

Գրականության Նոբելյան մրցանակը հանձնվել է կանադուհի Էլիս Մունրոյին

Կանադացի գրող Էլիս Մունրոն արժանացել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից: Մունրոյին Նոբելյան մրցանակը շնորհվել է «ժամանակակից պատմվածքի վարպետ» ձևակերպմամբ:

Էլիս Մունրոն պատմության առաջին կանադացի գրողն է, որը Նոբելյան մրցանակ է ստացել: Նա դարձել է 13-րդ կինը, ով արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: Lenta.ru կայքի փոխանցմամբ, այս տարվա ամռանը 82-ամյա Մունրոն հայտարարել էր, որ հեռանում է գրականությունից:

Այս տարի Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կկազմի 1.2 մլն դոլար։

Placeholder
Գրականության Նոբելյան մրցանակը հանձնվել է կանադուհի Էլիս Մունրոյին