Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պարսից ծոցի երկրները օդանավակայաններում հատուկ ծառայություններ կունենան, որոնք կհայտնաբերեն համասեռամոլներին ու ըստ այդմ կարգելեն նրանց մուտքը այդ երկրներ: Խոսքը, մասնավորապես, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Օմանի և ԱՄԷ-ի մասին է:
«ՌՍՆ» գործակալության հաղորդմամբ, քուվեյթյան կառավարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ոչ ստանդարտ սեքսուալ կողմնորոշմամբ անձանց մուտքը երկրներ կարգելվի, սակայն թե ինչպես են տվյալ ծառայությունները որոշելու, որ անձը համասեռամոլ է չի հրապարակվում:
Քուվեյթի օրենսդրությամբ` միասեռ հարաբերություններն այս երկրում արգելված են, նման համասեռամոլներին սպառնում է կամ տուգանք, կամ ազատազրկում: Իսկ Սաուդյան Արաբիայում համասեռամոլներին մահապատիժ է սպառնում: