Ռումինիա-Հայաստան` 1:1
Սպորտ
15:05 10/10/2013

Ռումինիա-Հայաստան` 1:1

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն առաջին միավորը վաստակեց Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ խմբում` 1:1 հաշվով ոչ-ոքի արձանագրելով Ռումինիայի հասակակից թիմի հետ խաղում: Ռումին ֆուտբոլիստները 12-րդ րոպեին Վինայի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն Սիմոնյանը 44-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

Եվ չնայած Ռումինիայի հավաքականի գրեթե ողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 հոգով, մեր տղաները չկարողացան օգտվել թվային առավելությունից և հաղթանակ տոնել:

Placeholder
Ռումինիա-Հայաստան` 1:1