Աղջիկների միջազգային օրն է
Օրվա թեմա
10:20 11/10/2013

Աղջիկների միջազգային օրն է

2011 թ-ի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հայտարարեց Աղջիկների միջազգային օր, որով նպատակ ունի ուշադրություն հրավիրել աղջիկների նկատմամբ խտրականությանն ու կիրառվող բռնությանը:

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ 2012-ին Միջազգային օրը նշվեց առաջին անգամ և նվիրված էր մանկական ամուսնություններին, որոնք մարդու հիմնարար իրավունքների խախտում են և ազդում են աղջիկների կյանքի բոլոր ասպեկտների վրա:

Մանկական ամուսնությունները զրկում են աղջիկներին մանկությունից, ստիպում ընդհատել կրթվելը, սահմանափակում իրենց հնարավորությունները և ավելացնում սեռական ոտնձգություններին ու բռնությանը ենթարկվելու վտանգը:
 

Placeholder
Աղջիկների միջազգային օրն է