Սամվել Ալեքսանյանն ակտիվիստներին հետևում էր «Մալիբուից»
Օրվա մամուլ
09:31 11/10/2013

Սամվել Ալեքսանյանն ակտիվիստներին հետևում էր «Մալիբուից»

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության մի խումբ ակտիվիստներ ամենօրյա բողոքի ակցիաների շրջանակում երեկ ևս հավաքվել են Մաշտոցի պողոտա, ապա երթով շարժվել են դեպի «Փակ շուկա»:

Երեկ Մաշտոցի պուրակի հարևանությամբ գտնվող «Մալիբու» սրճարան էր եկել «Փակ շուկայի» սեփականատեր, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Թե որն էր հենց այդ ժամին այնտեղ գտնվելու նպատակը՝ «Ժամանակ»-ին չի հաջողվել պարզել: Դե, իսկ ակտիվիստները նրան շրջանցելով, բայց միևնույն ժամանակ հենց նրան ուղղված կոչերով սկսել են երթը, որն ավարտվել է «Փակ շուկայի» մոտ, որտեղ նրանց դեմ կրկին կանգնել են Ս. Ալեքսանյանի պաշտպանները:

Placeholder
Սամվել Ալեքսանյանն ակտիվիստներին հետևում էր «Մալիբուից»