ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը՝ Ծառուկյանի կողքին
Օրվա մամուլ
09:53 11/10/2013

ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը՝ Ծառուկյանի կողքին

«Հոկտեմբերի 9-ին մեծ շուքով նշված Աբովյանի քաղաքի տոնին Գագիկ Ծառուկյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի և այլ հյուրերի կողքին պատվավոր օթյակում նստած է եղել նաև ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը: Նա Աբովյանի առաջին քաղաքապետն է եղել, և պարզվել է, նրան ներկայիս քաղաքապետ՝ Ծառուկյանի փեսան է հրավիրել մասնակցելու քաղաքի տոնին»:

Ոսկերչյանից «Ժամանակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս էր ընդդիմադիր գործիչն իրեն զգում Գագիկ Ծառուկյանի և իշխանության այլ ներկայացուցիչների կողքին և արդյոք դա պայմանավորվա՞ծ է ՀԱԿ և ԲՀԿ մտերմությամբ: Ի պատասխան թերթի հարցին, Ոսկերչյանն ասել է. «Ծառուկյանի կողքը ինչ կապ ունի: Այդ օթյակում մի 20-30 մարդ կար: Եվ հետո Ծառուկյանի կողքը լինելու մեջ ես բան չեմ տեսնում: Եթե իրեն էլ են հրավիրել, ինձ էլ են հրավիրել, խնդիր չեմ տեսնում: Ես հրավերը քաղաքապետից եմ ստացել»:

Placeholder
ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը՝ Ծառուկյանի կողքին