Եվրոպական 8 խոշոր նավթային ընկերություններ պատրաստակամություն են հայտնել վերադառնալ իրանական շուկա
Տարածաշրջան
14:30 11/10/2013

Եվրոպական 8 խոշոր նավթային ընկերություններ պատրաստակամություն են հայտնել վերադառնալ իրանական շուկա

«Եվրոպական 8 խոշոր նավթային ընկերություններ պատրաստակամություն են հայտնել Թեհրանում բացել իրենց ներկայացուցչություները»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է Իրանի գազի ազգային ընկերության միջազգային կապերի վարչության պետը:

Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Եվրամիության 28 անդամ երկրների կողմից Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցների հետևանքով մի շարք համաշխարհային խոշորագույն նավթային և գազային ընկերություններ, ինչպիսիք են՝ «State oil», «Eni», «Shell», «Total» ընկերությունները, Իրանում դադարեցրել էին իրենց գործունեությունը:

«Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նոր իշխանությունները սկսեցին խորհրդակցություններ անցկացնել եվրոպացի գործընկերների հետ: Իրանի նավթի նախարարությունը հայտարարեց, որ եվրոպական, նույնիսկ ամերիկյան նավթային ընկերությունների հետ գործակցություն ունենալու հարցում որևէ սահմանափակում չկա, և սկսեցին եվրոպական և ամերիկյան որոշ ընկերությունների հետ բանակցություններ վարել»,-հավելում է «ՄԵՀՐ»-ի մեկնաբանը:

Placeholder
Եվրոպական 8 խոշոր նավթային ընկերություններ պատրաստակամություն են հայտնել վերադառնալ իրանական շուկա