Պելեի թոռները դատի են տվել իրենց պապիկին
Իրավունք
16:02 11/10/2013

Պելեի թոռները դատի են տվել իրենց պապիկին

«Ֆուտբոլի արքա» Պելեի թոռները դատի են տվել իրենց պապիկին: Հայցվորները լեգենդար ֆուտբոլիստի դստեր` Սանդրա Ռեգինայի 15 և 13 տարեկան որդիներն են, որոնց մայրը 2006 թ. մահացել է կրծքագեղձի քաղցկեղից:

Երեխաների փաստաբանի խոսքերով` Պելեն հրաժարվում է թոռներին հանդիպել և վերջին անգամ նրանց տեսել է 2011 թ.: Համաձայն հայցադիմումի, Օկտավիոն և Գաբրիելը պապիկից պահանջում են բժշկական ապահովագրության և կրթության համար իրենցից յուրաքանչյուրին վճարել 13,5 հազարական ռեալ ($ 6 հազար):

Հավելենք, որ Սանդրա Ռեգինան ծնվել է Պելեի արտաամուսնական կապի արդյունքում: «Ֆուտբոլի արքան» միայն երկարատև դատավարություններից հետո էր ընդունել, որ նա իր աղջիկն է:

Նշենք նաև, որ դատարանը վճիռը կայացնելու է նոյեմբերին:
 

Placeholder
Պելեի թոռները դատի են տվել իրենց պապիկին