Ծխողները տաս տարի շուտ են մահանում չծխողներից. ուսումնասիրություն
Աշխարհում
15:59 12/10/2013

Ծխողները տաս տարի շուտ են մահանում չծխողներից. ուսումնասիրություն

Նոր ուսումնասիրության համաձայն, ծխելը առավել վատ սովորություն է, քան կարծում էին ավելի վաղ. ծխողների երկու երրորդը մահանում է ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից: Բացի այդ, ծխողները 10 տարի շուտ են մահանում չծխողներից. ամեն օր ծխելով տաս սիգարետ՝ երկու անգամ բարձրանում է վաղաժամ մահանալու վտանգը, իսկ 25 սիգարետը  չորս անգամ է մեծացնում այդ վտանգը:

Հետաքրքիր է այն փաստը, որ եթե մարդ մինչև 30 տարեկան կարողանում է թողնել ծխելը, ապա 45 տարեկանում նրա առողջությունը գրեթե չի տարբերվում իր այն հասակակիցների առողջությունից, ովքեր ընդհանրապես չեն ծխել:

Նշենք, որ այսօր Հայաստանում նշվում է «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը»:

Placeholder
Ծխողները տաս տարի շուտ են մահանում չծխողներից. ուսումնասիրություն