Ազգային Ժողովի Պատվո մեդալ Ջիվան Գասպարյանին
Մշակույթ
13:37 12/10/2013

Ազգային Ժողովի Պատվո մեդալ Ջիվան Գասպարյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ այսօր Ազգային ժողովի Պատվո մեդալով է պարգևատրել ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին ` մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար:

ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանձնելով բարձր պարգևը և շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանանալու համար` Հ.Աբրահամյանը բարձր է գնահատել վաստակաշատ երաժշտի ներդրումը հայ արվեստը զարգացնելու և տարածելու գործում ու մաղթել նրան առողջություն, երկար տարիների կյանք և հետագա ստեղծագործական հաջողություններ: Իր հերթին Ջիվան Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին բարձր պարգևի արժանանալու և գնահատանքի համար:
 

Placeholder
Ազգային Ժողովի Պատվո մեդալ Ջիվան Գասպարյանին