Երևան է տեղափոխվել ևս մեկ զինծառայող
Առողջություն
15:18 12/10/2013

Երևան է տեղափոխվել ևս մեկ զինծառայող

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած ևս մեկ զինծառայող է տեղափոխվել Երևան` Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը: 

Գևորգ Սեյրանյանի վիճակը գնահատվում է բավարար, նա թեթև վնասվածքներ է ստացել:
Հայտնի են նաև Երևան` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ավելի վաղ տեղափոխված երկու զինծառայողների անունները` Գագիկ Ապատյան և Հունան Շահբազյան:

Հիշեցնենք,  որ երեկ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժակ Գևորգի Գալստյանը:

Նախորդող հրապարակումներ`

ՃՏՊ հետևանքով տուժած զինվորներից մեկը մահացել է

Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զինծառայողներ են տուժել


 

Placeholder
Երևան է տեղափոխվել ևս մեկ զինծառայող