«Վիվա Վերդի 200». Համերգը՝ նվիրված հանրահայտ կոմպոզիտոր Ջ. Վերդիին
Մշակույթ
10:00 14/10/2013

«Վիվա Վերդի 200». Համերգը՝ նվիրված հանրահայտ կոմպոզիտոր Ջ. Վերդիին

Իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի ծնդդյան 200-ամյակին նվիրված այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Վիվա Վերդի 200» խորագրով տեղի է ունենալու գալա համերգ: Համերգի ընթացքում հնչելու են հատվածներ Վերդիի օպերաներից:

Երեկոյի ընթացքում ելույթ է ունենալու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբը Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Համերգի հատուկ հյուրերն են՝ Հրաչուհի Բասենցը (սոպրանո, Գերմանիա), Ռոզի Անուշ Սվազլյանը (սոպրանո, ԱՄՆ)
Արա Ավանյանը (տենոր, Ֆրանսիա):

Նշենք, որ այս ողջ տարվա ընթացքում երաժշտական հանրությունը նշում է Ջուզեպպե Վերդիի 200-ամյակը: Աշխարհի ամենահեղինակավոր բեմերում կազմակերպվել են համերգներ, թատերական ներկայացումներ փառատոներ` նվիրելով ամենհայտնի օպերաների հեղինակին:

Նախորդող հրապարակում՝

Վերդի-200. «Վերդին մի ամբողջ դարաշրջան է օպերային երկնակամարում»

 

Placeholder
«Վիվա Վերդի 200». Համերգը՝ նվիրված հանրահայտ կոմպոզիտոր Ջ. Վերդիին