Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հարություն Դերմիշյանի մասնակցությունը
Սպորտ
12:55 14/10/2013

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հարություն Դերմիշյանի մասնակցությունը

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Դերմիշյանի (66 կգ) մասնակցությունը պատանեկան ամառային օլիմպիական երկրորդ խաղերին:

Հավելենք, որ խաղերի ծրագրում ընդգրկված մյուս մարզաձևերի վարկանշային մրցաշարերը հիմնականում տեղի կունենան 2014 թ. առաջին կիսամյակում:

Պատանեկան սպորտի մարզահանդեսը կանցկացվի Չինաստանի Նանջինգ քաղաքում, օգոստոսի 16-28-ը: 170 երկրների ավելի քան 3500 պատվիրակներ 26 մարզաձևում կպայքարեն 184 մեդալի հավաքածուի համար:

Placeholder
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հարություն Դերմիշյանի մասնակցությունը