Դ. Ջամալյան. «Մեր զինծառայողների և քաղաքացիական անձանց կյանքը վտանգող թշնամին ենթակա է ոչնչացման»
Քաղաքական
14:05 14/10/2013

Դ. Ջամալյան. «Մեր զինծառայողների և քաղաքացիական անձանց կյանքը վտանգող թշնամին ենթակա է ոչնչացման»

«ՀՀ Զինված ուժերի հակընդդեմ գործողությունները եղել են ստեղծված իրավիճակին համարժեք: Մեր զինծառայողների և քաղաքացիական անձանց կյանքը վտանգող հակառակորդը ենթակա է ոչնչացման»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպեսի՞ն է եղել հայ դիրքապահների քայլերը հակառակորդի դիպուկահարների գործողությունների վերաբերյալ, ի պատասխան ասաց պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին` կեսօրին հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Կարմրաղբյուրի հատվածում, դիպուկահարի հրացանից կրակ է բացել դաշտում աշխատող գյուղացիների, այդ թվում` «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով քաղաքացիական անձ է վիրավորվել:

«Իսկ այն հանգամանքը, որ անզեն մարդ սպանելու պատրաստ թշնամու դիպուկահարը դարանակալել է ադրբեջանական գյուղի բնակելի տների ֆոնին՝ այդպես փորձելով ապահովագրել սեփական կյանքը յուրայինների կյանքով, ինքնին այնքան խոսուն է, որ, կարծում եմ, լրացուցիչ մեկնաբանությունների կարիք պարզապես չկա»,- հավելեց Դ. Ջամալյանը:

Նախորդող հրապարակումներ`

Ադրբեջանցի դիպուկահարը քաղաքացիական անձ է վիրավորել

Դիպուկահարի կրակոցից վիրավորված Քոսակյանի վիճակը բժիշկը լավ է գնահատում
 

Placeholder
Դ. Ջամալյան. «Մեր զինծառայողների և քաղաքացիական անձանց կյանքը վտանգող թշնամին ենթակա է ոչնչացման»