Փոլ Մաքարտնին 16-րդ ալբոմն է ձայնագրել
Մշակույթ
10:26 15/10/2013

Փոլ Մաքարտնին 16-րդ ալբոմն է ձայնագրել

Լիվերպուլյան «The Beatles» քառյակի անդամներից Փոլ Մաքարտնիի հերթական ալբոմը Մեծ Բրիտանիայում հանվել է վաճառքի: «New» անունով սկավառակը 16-րդն է հանրահայտ երաժշտի կյանքում և առաջինը 2007 թվականից հետո:

Մաքարտնիի խոսքով, նոր ալբոմի երգերը թելադրված էին իր կյանքում վերջերս տեղի ունեցածով՝ 2011-ին 71-ամյա երաժիշտը երրորդ անգամ էր ամուսնացել: Կինը՝ Նենսի Շեվելը, Մաքարտնիից փոքր է 17 տարով: Երաժշտի ներշնչման մյուս աղբյուրը վաղ երիտասարդության հուշերն են, խոսքը «The Beatles»-ին նախորդած շրջանի մասին է: Ալբոմում 12 երգ է: Այն արդեն լավ արձագանքների է արժանացել բրիտանական մամուլում:

Placeholder
Փոլ Մաքարտնին 16-րդ ալբոմն է ձայնագրել