Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ՝ Տոկիոյում
Մշակույթ
19:22 16/10/2013

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ՝ Տոկիոյում

Հոկտեմբերի 15-ին Տոկիոյի Գինզա կենտրոնի Օջի համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը՝ խոսելով համաշխարհային արվեստում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ավանդի և սերունդներին փոխանցած ժառանգության մասին:

Համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները` անվանի երաժիշտներ՝ դաշնակահար Արմեն Բաբախանյանի, թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի կատարմամբ:

Համերգն ունկնդրել են Ճապոնիայի պետական կառույցների պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ճապոնիա - Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, դասախոսներ, արվեստագետներ, լրագրողներ:

Placeholder
Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ՝ Տոկիոյում