Ադրբեջանական կողմից արձակված կրակոցների պատճառով շփման գծի դիտարկումն ընդհատվել է
Քաղաքական
13:53 17/10/2013

Ադրբեջանական կողմից արձակված կրակոցների պատճառով շփման գծի դիտարկումն ընդհատվել է

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով:

Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը:

Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Placeholder
Ադրբեջանական կողմից արձակված կրակոցների պատճառով շփման գծի դիտարկումն ընդհատվել է