Կոմկուսի ղեկավարը մտադիր է հրաժարական տալ
Օրվա մամուլ
09:47 17/10/2013

Կոմկուսի ղեկավարը մտադիր է հրաժարական տալ

«168 ժամ»-ում կարդում ենք. «Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը կուսակիցներին տեղեկացրել է, որ մտադիր է հրաժարական տալ, առաջին իսկ կուսակցական Բյուրոյի նիստում կներկայացնի հրաժարականը:

Սակայն ՀԿԿ Բյուրոյի նիստն արդեն տևական ժամանակ է տեղի չի ունենում, դրանց հրավիրման մասին հայտարարվում է, բայց հետո հայտարարում են հետաձգման մասին:Խնդիրն այն է, որ Կոմկուսում չեն կարողանում համաձայնության գալ նոր առաջին քարտուղարի թեկնածության շուրջ:Թեկնածուներից մեկը ՀԿԿ երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանն է, իսկ մյուսը` կուսակցության կազմբաժնի վարիչ Բորիս Գյուրջյանը: Թովմասյանը` որպես իր իրավահաջորդ, ցանկանում է տեսնել Տաճատ Սարգսյանին, իսկ Բյուրոյի մեծամասնությունը` Բորիս Գյուրջյանին»:

Placeholder
Կոմկուսի ղեկավարը մտադիր է հրաժարական տալ