Արմեն Պողոսյան. Ձվի թանկացումն արդարացված չէ
Տնտեսություն
12:25 19/10/2013

Արմեն Պողոսյան. Ձվի թանկացումն արդարացված չէ

«Ձվի շուկայի նկատվող թանկացումն անտրամաբանական է,  ոչ արդարացված, օբյեկտիվ պատճառ չեմ տեսնում: Թանկացումն անկազմակերպ, տնտեսական ոչ օպտիմալ քաղաքականություն վարելու հետևանք է»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով, ԳԱ սննդի անվտանգության պետական ծառայությունը, ՏՄՊՊՀ-ն են պատասխանատու, որպեսզի վերահսկեն շուկաներում նկատվող թանկացումները, բայց այդ կառույցները էֆեկտիվ չեն աշխատում, մշտապես ասում են, որ պլանային ստուգումներ են նախատեսված, այսինքն` օպերատիվ արձագանք չկա:

Ա. Պողոսյանն ասաց, որ Հայաստանում պարենային բոլոր ապրանքները թանկացել են, բացի շաքարավազից, մինչդեռ համաշխարհային շուկայում ամեն ինչի գինը նվազում է:

Նախորդող հրապարակումներ` 

Ձու ներկրելու թույլտվություն ունեցող ընկերությունների թիվը մեկ ամսում եռապատկվել է

Ածան հավերի թիվը նվազել է. Ձվի առումով Հայաստանը ինքնաբավ երկրից դարձել է ներմուծող

Նախորդ տարի Հայաստան ոչ մի հատ ձու չի ներկրվել

 

Placeholder
Արմեն Պողոսյան. Ձվի թանկացումն արդարացված չէ