Քաղաքապետարանը 3 ամիս է՝ չի վճարում ավտոբուսի վարորդների աշխատավարձը
Օրվա մամուլ
09:14 19/10/2013

Քաղաքապետարանը 3 ամիս է՝ չի վճարում ավտոբուսի վարորդների աշխատավարձը

Երևանի քաղաքապետարանի կողմից սպասարկվող որոշ երթուղիներում վարորդներին ավելի քան 3 ամիս աշխատավարձ չի վճարվել: Խոսքը 12,15 և 35 համարի ավտոբուսային երթուղիների մասին է: Վարորդները դեռ համբերատար սպասում են:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նրանց խոստացել է, որ խնդրին լուծում կտրվի առաջիկա օրերին: Աշխատավարձերի ուշացման պատճառաբանությունը հետևյալն է՝ ուղևորահոսքը նվազել է, և երթուղիները սպասարկող ընկերությունը կանգնել է Ֆինանսական դժվարությունների առաջ:
 

Placeholder
Քաղաքապետարանը 3 ամիս է՝ չի վճարում ավտոբուսի վարորդների աշխատավարձը