Իտալական իշխանությունները Մարադոնայից պահանջում են փակել պարտքերը
Իրավունք
14:13 19/10/2013

Իտալական իշխանությունները Մարադոնայից պահանջում են փակել պարտքերը

Իտալական իշխանությունները սպառնում են սառեցնել Դիեգո Մարադոնայի ֆինանսական ակտիվներն այդ երկրում, եթե չվճարի պարտքերը հարկային մարմիններին: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հարկային մարմինների ներկայացուցիչները Մարադոնային այդ մասին տեղեկացրել են Հռոմի հյուրանոցներից մեկում: Արգենտինացի նախկին ֆուտբոլիստն Իտալիայի մայրաքաղաք էր ժամանել` հետևելու երկրի առաջնության «Ռոմա»-«Նապոլի» հանդիպմանը, որն ավարտվեց հռոմեական թիմի հաղթանակով` 2:0 հաշվով:

Մարադոնան «Նապոլիի» կազմում հանդես է եկել 1984-1991 թթ. և այդ ժամանակահատվածում հարկային մարմիններին չի վճարել մոտ 39 մլն եվրո:

Placeholder
Իտալական իշխանությունները Մարադոնայից պահանջում են փակել պարտքերը