Ո՞րն է քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառը. Փորձագետները պարզել են
Առողջություն
10:52 19/10/2013

Ո՞րն է քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառը. Փորձագետները պարզել են

Աղտոտված օդը հանդիսանում է քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը: Այս մասին նշված է Ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրման միջազգային գործակալության հրապարկման մեջ:

Ըստ «Ուտռո. ռու»-ի, փորձագետների փոխանցմամբ, 2010 թվականին կանցերոգեն նյութեր պարունակող օդը 223 հազար մարդու մահվան պատճառ է դարձել: Այդ առումով առավել վատ է վիճակը Հնդկաստանում ու Չինաստանում:

«Գնալով շատ երկրներ են կանգնում այս խնդրի առաջ, բայց եկել է ժամանակը` գիտակցելու, որ տիեզերքի օդը պատկանում է մեզ բոլորիս և մենք բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք, որ այն մաքուր մնա»,-նշել է գործակալության ներկայացուցիչ Դանա Լումիսը:

«Ազատություն» ՌԿ-ի տվյալներով, եվրոպական երկրների շարքում վնասակար արտանետումների ծավալով առաջատար են Բուլղարիան ու Լեհաստանը, վտանգէ ներկայացնում նաև Ֆրանսիան, որտեղ 100 հազար տղամարդուց 350-ի մոտ գրանցվում է քաղցկեղ: Իսկ ամեն տարի ողջ աշխարհում քաղցկեղով հիվանդանում է 6 մլն մարդ:

ԱՀԿ կանխատեսումներով, առաջիկա 20 տարիների ընթացքում քաղցկեղով կհիվանդանա ևս 25 մլն մարդ, որոնք հիմնականում լինելու են զարգացող երկրների քաղաքացիներ:


 

Placeholder
Ո՞րն է քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառը. Փորձագետները պարզել են