Գրողների միության նորընտիր նախագահ. Խնդիրներն ունենալու են նորարարական ու ավանդական լուծումներ
Մշակույթ
14:00 21/10/2013

Գրողների միության նորընտիր նախագահ. Խնդիրներն ունենալու են նորարարական ու ավանդական լուծումներ

«Ընտրություններն ամեն առումով անցել են թափանցիկ, արդար: Մյուս երեք թեկնածուներն ինձ շնորհավորել են, բաժակ են բարձրացրել ինձ հետ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նորընտիր նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Հիշեցնենք, որ ՀԳՄ ընտրությունները կայացել են նախօրիեն: 199 ձայնով նախագահ է ընտրվել Է. Միլիտոնյանը:

Նա նշեց, որ բոլոր թեկնածուներն էլ հաշվիչ հանձնաժողովում մարդիկ են ունեցել, այսինքն՝ հետևել են ձայները հաշվառելու ընթացքին:

Պատասխանելով հարցին, թե Գրողների միությունում առկա ո՞ր խնդիրներին եք առաջնահերթ լուծում տալու, Է. Միլիտոնյանը պատասխանեց. «Ես նոր չեմ այստեղ, ինը տարի է Գրողների միության քարտուղարն եմ: Տեղյակ եմ ամեն ինչից՝ ունենք ընթացիկ, հեռանկարային, պլանավորած գործեր, ունենք ստեղծագործական, սոցիալական խնդիրներ, ունենք հապշտապ ու ժամանակի ընթացքում լուծելու խնդիրներ: Մենք շարունակելու ենք մեր սկսած գործերը: Խնդիրներն ունենալու են նորարարական ու ավանդական լուծումներ»:

Placeholder
Գրողների միության նորընտիր նախագահ. Խնդիրներն ունենալու են նորարարական ու ավանդական լուծումներ