Վարդան Մինասյանին փոխարինող են գտել
Օրվա մամուլ
09:18 22/10/2013

Վարդան Մինասյանին փոխարինող են գտել

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոսակցություններ են պտտվում նրա փոխարեն Աբրահամ Խաշմանյանին նշանակելու մասին:

Վերջինս Հայաստանի ֆուտբոլի մինչև տասնինը տարեկանների հավաքականի և «Արարատ»-ի գլխավոր մարզիչն է, որը նախորդ տարվա նոյեմբերին որակազրկվել էր ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից՝ Կապանի «Գանձասար»-ի հետ արտագնա խաղում մրցավարին հայհոյելու համար:
 

Placeholder
Վարդան Մինասյանին փոխարինող են գտել