Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոլումբիայում համաձայնագիր է ստորագրվել Ռիո դե Ժանեյրոյում 2016 թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի անվտանգություն բաժնի ղեկավար Լուիս Ֆերնանդո Կորրեայի և Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլի միջև:
Համագործակցության համաձայնագիրը բովանդակում է պայքար` անօրինական խաղադրույքների, կեղծված տոմսերի և ապրանքատեսակների տարածման դեմ: Հետաքրքիր է, որ կողմերից ոչ մեկը չի հրապարակել շուրջ մեկ տարի քննարկված համաձայնագրի տեքստը:
Ինտերպոլը սպորտի ամբողջականության պաշտպանության քաղաքականություն է վարում, որը նպատակ ունի կանխել անօրինական գործողությունները: