Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի մրցույթին 13 աշխատանք է ներկայացվել (Լուսանկարներ)
Մշակույթ
19:19 22/10/2013

Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի մրցույթին 13 աշխատանք է ներկայացվել (Լուսանկարներ)

Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթին 13 աշխատանք է ներկայացվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից: Նախագծերը ցուցադրված են Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ էր հայտարարել: Ըստ քաղաքապետարանի` մրցույթի նպատակն է «ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին»:

Նշենք, որ նոր կառույցը նախատեսվում է այն հատվածում, որտեղ ժամանակին Լենինի արձանն էր: Այն Հանրապետության հրապարակում տեղադրվել էր 1940թ. նոյեմբերի 24-ին, ապամոնտաժվել` 1991 թվականին: Արձանի պատվանդանն ապամոնտաժվել է 1996 թվականին:

Երևանի քաղաքապետարանը տարբեր տարիներին նմանատիպ մրցույթներ հայտարարել էր, բայց հաղթողներ չեն եղել:

 Լուսանկարները` PanArmenian Photo

Նյութեր թեմայով`

«Հանրապետության հրապարակը կարիք ունի արդիականացման». Հայտարարված է մրցույթ

Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի պայմաններում փոփոխություններ են կատարվել

Ա. Եսայան. Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա

Երևանի քաղաքապետը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի մասին՝ «պետք չէ անհանգստանալ»(տեսանյութ)

Ճարտարապետ Ա. Ղուլյան. Քաղաքով քայլելիս ինձ անընդհատ ճատարապետական ֆալշերն են ուղեկցում
Ս. Պետրոսյանը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի մասին. «Վերնագիրն արդեն սխալ է»

«Բարոյական առումով Նարեկ Սարգսյանը հանցագործ է». «Փակ շուկայի օրինակով կորցնում ենք հրապարակը»
Կ. Քոչարյան. «Նարեկ Սարգսյանն ինչ ուզում անում է, իսկ քաղաքապետարանն էլ ոնց որ մեխի գլուխ լինի» (Տեսանյութ)

«Հայնախագիծ» ընկերության տնօրեն. Փորձում ենք Հանրապետության հրապարակը համահունչ դարձնել այլանդակված շրջապատին

«Հայտարարված մրցույթը չի նշանակում որևէ կառույցի իրականացում». Պարզաբանել է Երևանի գլխավոր ճարտարապետը

 

Placeholder
Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի մրցույթին 13 աշխատանք է ներկայացվել (Լուսանկարներ)