Բարոզոն կողմ է արտահայտվել Բալկանյան բոլոր երկրների և Թուրքիայի ԵՄ անդամակցությանը
Քաղաքական
14:40 23/10/2013

Բարոզոն կողմ է արտահայտվել Բալկանյան բոլոր երկրների և Թուրքիայի ԵՄ անդամակցությանը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում կողմ է արտահայտվել Բալկանյան բոլոր երկրների և Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle» պարբերականը:

Ըստ Բարոզոյի` ԵՄ-ին անդամակցությունը կօգնի հանգստացնել Բալկանյան տարածաշրջանը: Նա նաև կարծում է, որ Թուրքիայում կատարված բարեփոխումները Եվրոպական Միության շահերից է բխում:

«Ապագայում մենք կընդունենք բալկանյան երկրներին, եթե նրանք իրականացնեն անհրաժեշտ պայմանները և չափանիշները», - նշել է վերջինս:

Ըստ նրա, ԵՄ-ին անդամակցությունը կարևոր գործոն կլինի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության պահպանելու հարցում:

«ԵՄ-ի դռները պետք է բաց լինեն Թուրքիայի համար: Այս երկիրը պետք է իրականացնի բոլոր անհրաժեշտ նախադրյալները, ինչպես նաև նրա անդամակցության հարցում ԵՄ բոլոր երկրները պետք է համաձայնություն տան, որը «որոշ ժամանակ» կպահանջի: Թուրքիան կարևոր տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակություն ունի: Եվ ԵՄ-ն հետաքրքված է, որ այս երկրում անհրաժեշտ բարեփոխումներն իրականացվեն»,-նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացը սկսվել է 2005 թվականի հոկտեմբերի 3-ին: Այն բաղկացած է 35 թեմատիկ բաժիններից կամ գլուխներից, որոնք ընդգրկում են Թուրքիայի կյանքի բացառապես բոլոր ոլորտները: Անցած ութ տարիների ընթացքում կողմերն ավարտել են այս գլուխներից միայն մեկի քննարկումը: Բացի այդ, կա խնդիրների ևս մեկ խումբ, որոնք պետք է լուծվեն՝ Կիպրոսի Հանրապետության ճանաչումը, քրդական հիմնախնդիրը, 1915 թվականի հայերի Ցեղասպանության փաստի ընդունումը:

Placeholder
Բարոզոն կողմ է արտահայտվել Բալկանյան բոլոր երկրների և Թուրքիայի ԵՄ անդամակցությանը