Մաքսային Միությանն անդամակցելու որոշումից հետո եվրոպացի պատգամավորները հրաժարվել են գալ Հայաստան
Օրվա մամուլ
09:14 23/10/2013

Մաքսային Միությանն անդամակցելու որոշումից հետո եվրոպացի պատգամավորները հրաժարվել են գալ Հայաստան

Իշխող ՀՀԿ-ում խիստ նեղսրտած են. նրանք նշում են, որ հոկտեմբերի 28-29-ին Երևանում նախատեսված ՀՀ-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը չի կայանալու:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, ԵՄ պատգամավորները, Մաքսային միություն մտնելու Հայաստանի աղմկոտ որոշումից հետո, ի նշան բոյկոտի, հրաժարվել են գալ երևան: Հայաստան է գալու միայն ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպացի նախագահ Միլան Ցաբրնոխը:

Placeholder
Մաքսային Միությանն անդամակցելու որոշումից հետո եվրոպացի պատգամավորները հրաժարվել են գալ Հայաստան