«Chevron» նավթային ընկերությունը կարող է սնանկացնել Էկվադորին
Իրավունք
14:05 24/10/2013

«Chevron» նավթային ընկերությունը կարող է սնանկացնել Էկվադորին

«Chevron» նավթային ընկերությունը կարող է սնանկացնել Էկվադորին: «Իտառ Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն:

Նշենք, որ «Chevron» ընկերությունը արդեն ավելի քան 15 տարի դատական վեճերի մեջ է Էկվադորի հետ, որը փորձում է հասնել 1964-1992 թվականներին երկրի տարածքում ածխաջրածինների արդյունահանման ժամանակ ամերիկյան «Texaco» ընկերության կողմից (գնվել է  «Chevron»-ի կողմից` 2001 թվականին), բնակչությանը հասցրած վնասի փոխհատուցման: Այդ գործընթացի շրջանակում Էկվադորի բնակիչները հայց էին ներկայացրել վնասի փոխհատուցման պահանջով:

«Chevron»-ում կարծում են, որ պատասխանատվությունը պետք է կրեն երկրի իշխանությունները, քանի որ «Texaco»-ն կառավարության հետ կնքել էր համաձայնագիր, որով Էկվադորի իշխանությունները պարտավորվել են հոգալ շրջակա միջավայրի վերականգնման բոլոր աշխատանքների համար:

Էկվադորի դատարանի որոշմամբ՝ բնակիչները հայցը ներկայացրել էին «Chevron»-ի դեմ, սակայն ի պատասխան՝ նավթային հսկան դիմել է Հաագա:

Ռիկարդո Պատինյոյի խոսքերով` եթե Հաագայի արբիտրաժային դատարանի մշտական պալատը Էկվադորի կառավարությանը պարտավորեցնի 19 միլիարդ դոլարի վնասի փոխհատուցում վճարել «Chevron» նավթային ընկերությանը, ապա հարավամերիկյան երկիրը կսնանկանա:

Նրա խոսքով՝ ի վնաս Էկվադորի կայացրած վճիռը կարող է կործանել երկիրը: 19 միլիարդ դոլարը կազմում է պետության ՀՆԱ-ի 20 տոկոսը:

Placeholder
«Chevron» նավթային ընկերությունը կարող է սնանկացնել Էկվադորին