Հայաստանի հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի թիմային առաջնությանը
Սպորտ
12:18 25/10/2013

Հայաստանի հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի թիմային առաջնությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները մարզիչներ Արշակ Պետրոսյանի և Արթուր Չիբուխչյանի գլխավորությամբ Ծաղկաձորում պատրաստվում են նոյեմբերի 7-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Տղամարդկանց թիմը մրցաշարի ավարտից մի քանի օր անց կմասնակցի նաև Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությանը:

Placeholder
Հայաստանի հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի թիմային առաջնությանը