Կառուցվածքային փոփոխություններ` Ադրբեջանի ՊՆ-ում
Տարածաշրջան
11:09 25/10/2013

Կառուցվածքային փոփոխություններ` Ադրբեջանի ՊՆ-ում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային զորքերի հրամանատար, գեներալ մայոր Ալթայ Մեհթիևն ու ՊՆ տեսչական վարչության պետ գեներալ մայոր Մամեդ Բեյդուլլաևը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

«ԱՊԱ»-ի փոխանցմամբ, ՊՆ-ում տեղի է ունենում նաև կառուցվածքային փոփոխություններ:
 

Placeholder
Կառուցվածքային փոփոխություններ` Ադրբեջանի ՊՆ-ում