Շառլ Ազնավուրը 25 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է բրիտանական բեմ
Մշակույթ
13:54 25/10/2013

Շառլ Ազնավուրը 25 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է բրիտանական բեմ

«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»,– աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին ասել է Ֆրանսիայի նախագահներից Շառլ դը Գոլը:

Լոնդոնի «Ռոյալ Ալբերտ հոլում» 25 տարվա ընդմիջումից հետո այսօր առաջին անգամ կենդանի համերգով հանդես է գալու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս մասին տեղեկացնում է Բի-Բի-Սի-ն:

Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 թ. Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն երգիչ:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»,- ասել է Շառլ Ազնավուր

Placeholder
Շառլ Ազնավուրը 25 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է բրիտանական բեմ