Միշա Ալոյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն
Աշխարհում
18:08 26/10/2013

Միշա Ալոյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ղազախստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 52 կգ քաշային կարգում եզրափակիչ էր դուրս եկել Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը:

Այս մրցաշարում փայլուն մրցելույթներ ունեցող մարզիկին ընդամենը 1 մենամարտ էր բաժանում ոսկե մեդալից, որն էլ կարողացավ ավարտել հաղթանակով: Ուզբեկ Յասուրբեկ Լատիպովի հետ պայքարում Ալոյանը 29:28, 29:28. 28:29 հաշվով պարտության մատնեց մրցակցին` դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն:
 

Placeholder
Միշա Ալոյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն