Ա. Աշոտյանը հանձնարարել է առաջիկա ամսում ամփոփել ԲՈՀ-ի գործառույթներին վերաբերող նոր փաթեթի մշակումը
Կրթություն, գիտություն
14:17 28/10/2013

Ա. Աշոտյանը հանձնարարել է առաջիկա ամսում ամփոփել ԲՈՀ-ի գործառույթներին վերաբերող նոր փաթեթի մշակումը

Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել Էրեբունի-Երևան տոնակատարությանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնել է շնորհակալագրեր: Այս մասին հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Լինելով ամենահանրային ոլորտը՝ կրթությունը չի կարող սահմանափակվել գերատեսչական նեղ սահմաններով: Մանկավարժի, ուսանողի և աշակերտի համա ր մեր պետության, համայնքի և հարազատ քաղաքի տոնը, ինչպես նաև խնդիրն ու հոգսը հարազատ են մեզ, մենք մասնակից ենք դրան»,-շնորհավորելով մրցանակակիրներին՝ նշել է նախարարը:

Անցնելով խորհրդակցությանը՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ի թիվս կրթական այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ ԲՈՀ-ի գործառույթների փոփոխությանը:

ԲՈՀ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակտար Լիլիթ Արզումանյանին նախարարը հանձնարարել է առաջիկա ամսվա ընթացքում ամփոփել ԲՈՀ-ի գործառույթներին վերաբերող նոր փաթեթի մշակումն ու սկսել քննարկումները շահագրգիռ կողմերի հետ:

 

Placeholder
Ա. Աշոտյանը հանձնարարել է առաջիկա ամսում ամփոփել ԲՈՀ-ի գործառույթներին վերաբերող նոր փաթեթի մշակումը