Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատգամավոր. Գործազրկության նպաստների մոտ 94% բաժին է հասել նրանց, ովքեր անհրաժեշտությունը չեն ունեցել (Տեսանյութ)
Խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Զբաղվածության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով փորձ է արվում կարգավորել զբաղվածության խնդիրը, ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
18 հազար դրամ գործազրկության նպաստի վերացման համար, ըստ նրա, հիմք է հանդիսացել այն, որ դրանց մոտ 94%-ը բաժին է հասել նրանց, ովքեր դրա անհրաժեշտությունը չեն էլ ունեցել, և նրանց սոցիալական վիճակը աղքատության շեմից բարձր է:
«Ցավոք սրտի, քանի որ օրենքը գործել է, նրանք ստացել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուքիաս Ավետիսյանը և հավելեց, որ օրենքի նպատակն այն է, որ նպաստը հասցեական լինի:
Մանրամասները՝ տեսանյութում