ԻԻՀ մշակույթի նախարարի հորդորը Ադրբեջանին. Կարճամիտները, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակույթը, չեն հասնի իրենց նպատակին
Տարածաշրջան
12:00 28/10/2013

ԻԻՀ մշակույթի նախարարի հորդորը Ադրբեջանին. Կարճամիտները, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակույթը, չեն հասնի իրենց նպատակին

«Պատմականորեն Ադրբեջանը, Թուրքմենստանը, Աֆղանստանը, Հնդկաստանը, Պակիստանը և Միջին Ասիան գտնվել են իրանական քաղաքակրթության և մշակույթի տիրույթում»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Ալի Ջաննաթին:

Իրանի մշակույթի նախարարը, անդրադառնալով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին պարսկերենով գրված բանաստեղծություններն ադրբեջաներենով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնությանը, նշել է. «Կարճամիտ տարրերը, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակութային արժեքները, պարսից լեզուն և գրականությունը, չեն հասնի իրենց նպատակին»:

Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին զգալի տարաձայնություններ են առաջացել: Իրանական կողմի պնդմամբ՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, արդեն նաև ճոկան մարզախաղը, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը:

Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնակատար Սեյյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, օրերս անդրադառնալով ճոկանի խնդրին, մասնավորապես նշել է. «Ճոկանի շուրջ տեղի ունեցող զարգացումների առնչությամբ մենք արտաքին գործերի նախարարության և Մշակութային ժառանգության կազմակերպության պատասխանատու պաշտոնյաների հետ համատեղ նիստ ենք հրավիրելու: Վստահ եղեք, թույլ չենք, տա, որպեսզի մեր սիրելի Իրանին պատկանող ճոկան մարզախաղը գրանցվի Ադրբեջանի անվանը»:

Նախորդող հրապարակումներ՝

Միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը. Իրանագետ

Իրանագետ. Ադրբեջանը «մշակութային պատերազմ» է հայտարարել Իրանին

 

Placeholder
ԻԻՀ մշակույթի նախարարի հորդորը Ադրբեջանին. Կարճամիտները, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակույթը, չեն հասնի իրենց նպատակին